36597 դիտում
17:24 09-04-2023
Շղթայական ավտովթար Երևանում․ «Շանթ» հեռուստաընկերության դիմաց բախվել են Mercedes-ը, 2 Nissan Tida-ներն ու VAZ 2121-ը․ 2 վիրավորներից մեկը հղի է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Կիևյան փողոցում «Շանթ» հեռուստաընկերության դիմաց բախվել են Mercedes, 2 Nissan Tida և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորը, որը հղի է՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան» ծննդատուն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։ Ու քանի որ բախման հետևանքով Mercedes-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք, հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքեր։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումատակի հրամանատար Գոռ Առաքելյանի, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Կարեն Քարամյանն ու Ղազար Գիգորյանը, ինչը պարեկներին հաջողվել է։
Վթարի մասին ՊԾ Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 264+
264+