20756 դիտում
12:02 13-02-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը. Nissan-ներից մեկը հայտնվել է գազոնում. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով Nissan-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել և տեղում հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Գալստյանն ու պարեկ Մարիամ Սահակյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում որտեղ պարզվելու է վարորդների ինքնությունը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+