1165 դիտում
13:51 10-04-2023
Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները փուլ առ փուլ կվերականգնվեն, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին
Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել են համապատասխան առաջարկներ, որոնք այսօրվանից անհատապես կքննարկվեն բնակիչների հետ:
«Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները: Տարածքը մաքրվել է տարիներ առաջ կառուցված շինություններից: Հաջորդ փուլով այգում հարմարավետ պայմաններ կապահովվեն բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար:
Դեռևս նախորդ տարվանից «Օղակաձև» զբոսայգու մի քանի հատվածում ևս համայնքը նախաձեռնել է ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման գործընթաց: Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները փուլ առ փուլ կվերականգնվեն, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին:
Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցումը: Տարածքը կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, կիրականացվի տեղանքին համահունչ՝ քարապարտեզների ձևավորում:
Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար՝ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվանից ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Զեկուցվել է, որ ուսումնասիրվել է 16 խաչմերուկ, որոնք ևս կներառվեն ծրագրում:
Մայրաքաղաքում շինարարություն իրականացնող ընկերություններն այսուհետ ավարտական ակտ չեն ստանա մինչև լիարժեքորեն չապահովեն հարակից տարածքի կանաչապատումը և շինաղբը համապատասխան վայր տեղափոխելու մասին փաստաթուղթ չունենան: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողական լինել և շինհրապարակներում իրականացնել մշտական ստուգայցեր:
Երևանի շինբարեկարգման ծրագրերով նախանշվող աշխատանքները պետք է կրեն համալիր բնույթ: Հանձնարարվել է նախագծերը կազմելիս ներառել բարեկարգվող օբյեկտների ամբողջական ծավալը, որպեսզի տվյալ տարածքում հետագայում անավարտ որևէ գործ չմնա:

Նմանատիպ նյութեր
1441 դիտում
20:38 10-02-2023
Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են և կանաչապատվեն
1579 դիտում
23:28 25-12-2019
Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին
3678 դիտում
10:13 26-12-2019
Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին. Armtimes.com
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»