1492 դիտում
09:21 11-04-2023
Ամեն դեպքում՝ վաշինգտոնյան հարթակը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այս օրերին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել (ավելի կոնկրետ՝ երեք) Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների հիմնական թեման վերաբերել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և բանակցային գործընթացին։
Հատկանշական է, որ Միշելն առանձնակի շահագրգռվածությամբ հետաքրքրվել է վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներով և սահմանային միջադեպերով։ Ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, այս փուլում եվրոպացիներն ամեն կերպ ցանկանում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առաջիկա հանդիպումն անցկացնել իրենց հովանու ներքո՝ մասնավորաբար, մեր տեղեկություններով, նրանք ցանկանում են առաջիկա շաբաթներին Փաշինյանին և Ալիևին տեսնել Բրյուսելում։
Այդուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների, չնայած եվրոպական կողմի նման շահագրգռվածությանը, Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է տեղի ունենա մայիսի երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ կանցկացվի Վաշինգտոնում։
ԱԳՆ մեր աղբյուրը նաև հայտնում է, որ կողմերի մոտեցումներն կարծես թե համընկնում են՝ բանակցությունների հետագան տեսնել վաշինգտոնյան հարթակում. նշենք, որ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենինն է, որը նկատելիորեն ակտիվ է իր գործողություններում և խնդրի վերաբերյալ դրսևորած մոտեցումներում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
718 դիտում
10:27 18-06-2022
Ընդդիմությունը պատրաստվում է օգտագործել միջազգային հարթակը. «Փաստ»
3753 դիտում
11:37 05-09-2015
Սաուդյան Արաբիայի թագավորի համար վաշինգտոնյան հյուրանոց է բերվել ոսկյա կահույք
Այս բաժնից
1084 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1357 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2632 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ