2008 դիտում
09:55 11-04-2023
ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. ինչ է սպասվում «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում են ԱԺ նոր նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ այս նստաշրջանը խոստանում է թեժ լինել. թերեւս ամենաէպիկը ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է, որը ԱԺ վաղվա նիստում ընդգրկված երկրորդ հարցն է: Բացի սա, այս նստաշրջանում վերջապես խորհրդարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է ընտրելու:
ՄԻՊ-ի հարցը կքննարկվի հենց նիստի սկզբում՝ որպես առաջին հարց: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ խորհրդարանականները այս նստաշրջանի ընթացքում պետք է նաեւ դատավորներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ ընտրեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1985 դիտում
10:26 14-01-2022
ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. պատգամավորներին զգուշացրել են՝ չբացակայել․ «Ժողովուրդ»
965 դիտում
10:35 02-02-2023
Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու․ «Ժողովուրդ»
1198 դիտում
08:15 08-08-2023
ԱԺ նոր նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը