211652_close_icon
views-count1006 դիտում article-date 16:01 11-04-2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է Մոլդովային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտնել է Մոլդովային աջակցություն ցուցաբերելու դաշինքի պատրաստակամության մասին։

«Եթե պաշտոնական Քիշնեւը դիմի ՆԱՏՕ-ին՝ Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար օգնություն ստանալու համար, Հյուսիսատլանտյան դաշինքն այդ հնարավորությունը կդիտարկի գոյություն ունեցող գործընկերության շրջանակներում։ Վերջին շրջանում հաճախ են հնչում հայտարարություններ, թե Մոլդովային անհրաժեշտ է հակաօդային պաշտպանության համակարգ, որ նրան պետք է անօդաչուներից պաշտպանության համակարգ, որ նրան անհրաժեշտ է կիբեռպաշտպանություն։ Եվ սեփական տարածքի եւ բնակչության պաշտպանության համար նման միջոցներ ստանալը բացարձակապես օրինական է։ Չեզոք լինել չի նշանակում ռազմական առումով թույլ լինել»,-ասել է նա  Moldova-1 հանրային հեռուստաալիքի եթերում։  

Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արեւմտյան գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում եւ հանդիպումներում կանդրադառնան երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման եւ արդիականացման թեմային։

Նմանատիպ նյութեր