1801 դիտում
09:23 12-04-2023
Արսեն Թորոսյանի գործունեության մասով գործը հասավ նախարարություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։ Գործը հասնում է Առողջապահության նախարարությանը: Ասել է թե՝ իրավապահները կմտնեն նախարարություն:
Նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը եւս համընկնում է չարաշահումների փուլերի հետ: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորել է Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին: Քրեական գործով կալանավորվել են «Մեդլայն» կլինիկայի աշխատակիցներ, հարցաքննվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, աշխատակիցները, իսկ հիմա հասել են խոշոր ձկներին:
Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
841 դիտում
08:26 17-07-2024
Արագածավանի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը փակուղի է մտել. «Ժողովուրդ»
7740 դիտում
09:01 26-10-2018
Լկտի պահվածք ցուցաբերած Նարեկ Վանեսյանը վայելում է նախարար Արսեն Թորոսյանի հովանավորությունը․ «Ժողովուրդ»
2039 դիտում
10:00 21-02-2019
Պատգամավորները դժգոհ են եղել Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից` ինչո՞ւ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1357 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2632 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ