2039 դիտում
10:00 21-02-2019
Պատգամավորները դժգոհ են եղել Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից` ինչո՞ւ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավականին ակտիվ է անցել. պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին, սակայն վերջինս շատ հպանցիկ պատասխաններ է տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային և անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացնելու։ Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ: Եվ այդ ընթացքում նկատեցինք, որ պատգամավորները հաճախ էին դուրսուներս անում հանդիպման ժամանակ կամ, առհասարակ, դուրս էին գալիս և այլևս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքիր չէ՞» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել և հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2456 դիտում
09:57 11-03-2015
Ինչո՞ւ է պատգամավոր Շիրակ Թորոսյանի անունը հայտնվել դատարանում. Ժողովուրդ
2759 դիտում
09:37 03-07-2021
«Իմ քայլի» պատգամավորները դժգոհ են. ինչ է կատարվում խմբակցության ներսում․ «Ժողովուրդ»
26158 դիտում
10:49 19-11-2016
Վարչապետը դժգոհ է երեք նախարարների աշխատանքից. Նախագահականը դժգոհ է ուրիշ երեքից «Ժամանակ»
Այս բաժնից
727 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
961 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2278 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ