211652_close_icon
views-count1177 դիտում article-date 10:21 12-04-2023

ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին Տեղում զոհված զինծառայողների հիշատակը

Այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ քառօրյայի հերթական նիստի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ երեկ ՀՀ Սյունիքի մարզում՝ Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքին․ «Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները տեղակայման վայրի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին, սադրել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ վարել ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների և դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ, վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են զգալի վնասմեր, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր և վւրավորներ։ Ցավոք, հայկական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ»,- ասաց Ռուբինյանը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել 4 զոհերի նրանց հիշատակը։

Նմանատիպ նյութեր