1306 դիտում
11:46 12-04-2023
Ընդդիմությունն առաջարկում է ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ ԱԺ-ում քննարկում անցկացնել
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում խորհրդարանում Զինված ուժերի ղեկավար կազմի կամ իրավասու այլ անձանց մասնակցությամբ քննարկում անցկացնել:
ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել է. «Թեև մեր պատգամավորների մի մասը հիմա գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը՝ հրավիրել Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց՝ պատգմավորների հետ օրվա ընթացքում քննարկում իրականացնելու, նաև խորհրդարանի անելիքների մասով իրավիճակը հասկանալու համար»:
Ընդդիմության համար կարևոր չէ՝ հանդիպումը կլինի փակ, թե բաց ֆորմատով:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ եթե բաց ֆորմատով հանդիպում են ուզում, ապա կառավարության հետ հարցուպատասխանին խորհրդարանում են լինելու բոլորը, իսկ, եթե փակ, ապա ինքը պատրաստ է խոսել համապատասխան գերատեսչությունների հետ: ԱԺ փոխնախագահն ու Արծվիկ Մինասյանն այդ հարցը կքննարկեն աշխատանքային կարգով:

Նմանատիպ նյութեր
1535 դիտում
10:15 16-03-2022
Ընդդիմությունն առաջարկում է Արցախի հարցով հրատապ նիստ անցկացնել. «Ժողովուրդ»
1527 դիտում
13:52 01-04-2022
Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է վարչապետի մասնակցությամբ փակ քննարկում անցկացնել
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»