211652_close_icon
views-count16660 դիտում article-date 22:29 12-04-2023

Առեղծվածային դեպք՝ Երևանում . «Ապավեն» մաքսատանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են  Թուրքիայի քաղաքացու դի. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 61 խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 62/23 հասցեում գործող «Ապավեն» մաքսատուն, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 60-ամյա Հասան Տուրկերինն է: 

Դատաբժշկի նախնական եզարակցության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քիչ առաջ ՊԵԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը SHAMSHYAN.com-ին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «Ապավեն», այլ «Ուրբան»- պահեստի տարածքում, որը մաքսատուն չի հանդիսանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր