811 դիտում
13:02 13-04-2023
Ուզբեկստանում հանդիպել են Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները
Ապրիլի 13-ին Սամարղանդում (Ուզբեկստան) Աֆղանստանի հարևան երկրների չորրորդ նախարարական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել տարածաշրջանային «քառյակի» երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների երկրորդ ոչ պաշտոնական հանդիպումը՝ նվիրված Աֆղանստանի խնդրին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հանդիպումը հնարավորություն է տվել վստահության մթնոլորտում անկեղծորեն քննարկել իրավիճակը Աֆղանստանում՝ շեշտը դնելով անվտանգության ասպեկտների վրա, ամրապնդելով տարածաշրջանային ջանքերի համակարգումն Աֆղանստանի տարածքից բխող ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության սպառնալիքների դեմ պայքարելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Աֆղանստանի հարցերում միասնական համախմբված տարածաշրջանային մոտեցման ձևավորումը, ինչպես նաև փոխգործակցությունն Աֆղանստանի ներկայիս կառավարության հետ, այդ թվում՝ ներքաղաքական կայունության պահպանման և այս երկրում հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։
Մասնակիցները համաձայնել են, որ Աֆղանստանում տիրող աղետալի վիճակի հիմնական պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները՝ այս երկրում իրենց 20-ամյա ներկայության ձախողման պատճառով։ Կողմերը նշել են Աֆղանստանում և հարակից տարածաշրջանում ԱՄՆ-ՆԱՏՕ ռազմական ենթակառուցվածքների տեղակայման անընդունելիությունը։ Հանդիպումից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն:

Նմանատիպ նյութեր
1045 դիտում
20:12 17-01-2024
Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
1120 դիտում
19:26 09-11-2023
Ուզբեկստանում կայացել է Իրանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը
Այս բաժնից
889 դիտում
11:20 19-11-2024
Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից․ նախագիծ
661 դիտում
11:14 19-11-2024
Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական