1033 դիտում
19:55 13-04-2023
ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի զինամթերք տրամադրելու նախաձեռնությունը
Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար 1 միլիարդ եվրո հատկացնելու նախաձեռնությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով խորհրդի կայքում տարածված հայտարարությունը:
«Այս միջոցը ԵՄ-ին թույլ կտա անդամ պետություններին փոխհատուցել 2023 թ.-ի փետրվարի 9-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինային նվիրաբերած զինամթերքի համար՝ առկա պաշարներից կամ առկա պատվերների առաջնահերթությունների փոփոխման հաշվին», - նշված է հայտարարությունում:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ այս որոշմամբ իրագործվում է Խորհրդի կողմից ընդունված պատմական համաձայնագրի առաջին մասը՝ աջակցելու 1 մլրդ եվրոյի հրետանային զինամթերքի անհապաղ մատակարարումը Ուկրաինայի զինված ուժերին:
Աջակցության նախորդ յոթ տրանշների հետ միասին, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ԵՄ ընդհանուր աջակցությունը հասնում է 4,6 միլիարդ եվրոյի։

Նմանատիպ նյութեր
1186 դիտում
12:14 11-12-2022
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023-ին Ուկրաինային 18 մլրդ եվրոյի հատկացմանը
1151 դիտում
11:27 28-05-2014
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային հատկացվող 1,6 մլրդ եվրոյի օգնության փաթեթը
1051 դիտում
10:29 13-11-2023
Գերմանիան 2024-ին Ուկրաինային 4 մլրդ-ի փոխարեն կտրամադրի 8 մլրդ եվրոյի ռազմական օգնություն. ՊՆ ղեկավար
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին