1114 դիտում
20:43 13-04-2023
«Թող գնա մի հատ ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել». Սերժ Սարգսյանի հորդորը` Նիկոլ Փաշինյանին․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ ««Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է, այդ փաստաթղթում եւս անտեսվելու է հայկական շահը»,- այսօր, այսօր, դատարանի մոտ, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով խաղաղության համաձայնագրի մասին հարցին:
Պաշտոնաթող նախագահի գնահատմամբ, ՀՀ գործող իշխանությունը չի ձգտում խաղաղության. «Բայց ո՞վ է ասել՝ իրենք գնում են խաղաղության. դա ձեր կարծիքն է, իրենց կարծիքն է, իմ կարծիքն այդպես չէ: Խաղաղության այդպես չեն գնում: Խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ գոնե այդքան ձախորդություններից հետո, չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել ՀՀ եւ այդպես, մի քանի օր, շրջել ՀՀ-ում: Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության»:
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկ արած մեկ այլ հայտարարության, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել, Սերժ Սարգսյանն ասաց. «Գիտեք, ես ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելուց, ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում, այդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի. բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու եւ ընկալելո՞ւ, թե՞ հիշողության հետ: Որովհետեւ, երբ ուզում, հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը, ի՜նչ ուզում անում է. երբ ուզում՝ պատերազմը խաղաղություն է համարում, պարտությունը՝ հաղթանակ, ի՞նչ կարոն եմ դրա մասին ասել: Բայց բոլորդ էլ տեղյակ եք չէ՞, որ մինչեւ 2018 թվականը, բանակցող 5 կողմերից 5-ն էլ՝ Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը:
2018-ից հետո, այս 5-ից չորսը՝ Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, էին հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը : Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է: Դե, ամոթ է էլի վերջապես, թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող մի հատ հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո, բուն Հայաստանի տարածքից ինչքա՞ն են կորցրել: Եթե չհիշեն, ես հիմա ասեմ, թող մտածեն. 100 անգամ ավելին, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց: Չորս անգամ ավելի շատ կորուստ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել, քան ապրիլյան պատերազմի ժամանակ: Բա այդպես ե՞ն խաղաղության գնում, սա՞ է խաղաղությունը»»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1519 դիտում
16:59 28-10-2024
Ուզում եք ասել, որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա ադրբեջանցիներին Ջերմուկից հանի՞. Էդվարդ Ասրյան
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում