211652_close_icon
views-count29144 դիտում article-date 17:06 24-04-2023

Երևանում BMW X5-ի օրինախախտ վարորդին վայրկյանների ընթացքում պարեկները հայտնաբերեցին, նա մեքենա կայանել էր հանդիպակաց գոտում, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայությունն իր գործունեության ընթացքում բազմիցս հորդորել է, որպեսզի վարորդները չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից, պաշոտնից և վարած ավտոմեքենայից, օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ 

Այսօր՝ ապրիլի 24-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սուրեն Բալդրյանն ու Մարտին Ենոքյանը, Սամվել Սաֆարյան փողոցում ծառայություն կատարելիս, նկատել են, որ BMW X5 մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել է հանդիպակաց երթևեկելի գոտում, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները պարզում են վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Հայկ Մեսրոպյանն է, և պարեկ  Ս․ Բալդրյանի կողմից վերջինս ենթարկվում է վարչական պատասխանատվության։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր