709 դիտում
17:16 14-04-2023
Ակնկալում ենք տպավորիչ առաջնություն. Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին: Նշենք, որ ս.թ. ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը, որի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Հայտնում է Վարչապետի աշխատակազմը
Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար: «Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար: Ակնկալում ենք, որ այն կլինի տպավորիչ և հաջողություններով լի», - ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաև Ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը:
Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Վարչապետի գլխավորությամբ, Օլիմպիական կոմիտեին, կազմկոմիտեին կատարված մեծածավալ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակով: Մուհամմեդ Ջալուդը նկատել է, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Իսկ Անտոնիո Կոնֆլիտտին արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ընդգծել նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակը:
Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:
Մտքեր են փոխանակվել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Նմանատիպ նյութեր
2590 դիտում
18:56 17-09-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
733 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
Այս բաժնից
649 դիտում
22:36 31-10-2024
Տիգրան Ավինյանը մասնակցել է Երվանդ Մանարյանի 100-րդ հոբելյանին նվիրված արձանի բացմանը
3033 դիտում
22:04 31-10-2024
Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում
1213 դիտում
22:01 31-10-2024
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ․ ՔՈԳՎ բացահայտումը