1018 դիտում
22:50 14-04-2023
Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետություն պատրաստ է բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրված ծանրությունները․ Փաշինյան
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը:
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շնորհակալություն հայտնեց եվրոպական ֆեդերացիային Հայաստանին նման հնարավորություն ընձեռնելու համար.
«Այս առաջնությանը Հայաստանը սպասել էր 40 տարի: Սա չափազանց խորհրդանշական պահ է, քանի որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանի ինքնիշխան, անկախ հանրապետությունում: Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ են ոչ միայն հաղթահարել ու բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրված ծանրությունները»,-ասաց նա:
Փաշինյանը ողջունեց մարզիկներին ու հայտարարեց առաջնությունը բացված:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը:

Նմանատիպ նյութեր
1779 դիտում
15:49 10-02-2022
Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորների թոշակը, և այլ բան է բարձրացնել 500-600 հազարանոց խմբի թոշակը. Փաշինյան
1378 դիտում
12:35 01-11-2024
Պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ Ծառուկյան
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»