211652_close_icon
views-count2440 դիտում article-date 00:01 15-04-2023

Ադրբեջանի դրոշը վառողն ու հեռացնողը դիզայներ Արամ Նիկոլյանն է․ նրան բերման են ենթարկել

Ինչպես արդեն հայտնել ենք, ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում՝ դրոշների շքերթի ժամանակ, երկրպագուներից մեկը վազել է բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել Ադրբեջանի դրոշը, վառել ու դուրս հանել դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել ակցիա իրականացնողին, այնուհետև նոր դրոշ են բերել ներս։

Լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի դրոշը վառողն ու հեռացնողը դիզայներ Արամ Նիկոլյանն է եղել:

Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է, որ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր