211652_close_icon
views-count4387 դիտում article-date 14:31 17-04-2023

Տիգրան Ավինյան-ի նախաձեռնությամբ, Երևանի ավագանուն ենք ներկայացրել «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխության նախագիծ․ Հարութ Առաքելյան

Հարութ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Փոփոխությունները երկար սպասեցնել չեն տալիս:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյան-ի նախաձեռնությամբ, Երևանի ավագանուն ենք ներկայացրել «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխության նախագիծ:

Առաջարկվող նախագիծը ենթադրում է՝

ավելացնել կացարանների ստեղծման եւ շահագործման գործառույթները, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների  խնամքի և մոնիթորինգի իրականացումը:

Գործառույթների ավելացմամբ պայմանավորված՝ առաջարկվում է փոխել նաև կազմակերպության անվանումը: 

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը անվանափոխել «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ով:

Ավագանու կողմից հաստատում ստանալուց հետո կներկայացնենք նախատեսվող ծրագրերն ու դրանց կարևորությունը»:

Նմանատիպ նյութեր