26208 դիտում
17:26 17-04-2023
Վերին Չարբախի բնակիչներն ասում են՝ «Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույսի» պաշտոնյաների համար մեր թաղում «խիարը թարս է բուսնում»»՝ արտաքին լուսավորությունը գործում է միայն ցերեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Չարբախ թաղամասի մի քանի փողոցների բնակիչների համար թևավոր խոսք է դարձել այն, որ միմյանց բարևելիս ասում են՝ «Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույսի» աշխատակիցների համար մեր թաղում «խիարը թարս է բուսնում»»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառն այն է, որ արդեն տևական ժամանակ է՝ ըստ բնակիչների՝ «Երքաղլույսը» իրենց թաղամասում արտաքին լուսավորությունը միացնում է օրը ցերեկով, իսկ երբ մութն ընկնում է՝ փողոցներում պետք է քայլես մոմի լույսով։ Էստեղ են ասում՝ «աշխարհ կանգնիր, իջնող կա»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+