211652_close_icon
views-count15677 դիտում article-date 21:47 10-04-2024

Փարաքարի ճանապարհին «մարդաբոյ փոսերը» դարձել են պատուհաս․ բնակիչներն էլ ասում են․ «Մարզպետը էս ճանապարհով անցնելիս երևի մեքենայում քնած է լինում կամ մեզ մոտ «խիյարը թարս է բուսնում»»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցի հարակից սեփական տների բնակիչներն ու անհատ վարորդները ահազանգում են SHAMSHYAN.com ու արդարացիորեն իրենց մտահոգությունն են հայտնում, որ տևական ժամանակ է նշված ճանապարհահատվածում իբրև վնասված ասֆալտը հեռացրել են ու փոխարենը ոչ մի փոսալցման աշխատանքներ չեն կատարել, ինչի պատճառով, մանավանդ գիշերային ժամերին, ավտովթարներ են տեղի ունենում։

Այսօր՝ ապրիլի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին․ «Մի քանի օր է՝ եկան, ասֆալտը քերեցին, այն դեպքում, երբ դրա կարիքը չկար ու թողին, գնացին։ 4-5 օր է՝ ամեն օր վթարների ենք ականատես լինում էդ փոսերի պատճառով։ Անգամ մարդիկ փոսերից փախցնելու համար ավտոմեքենաներով բախվում են բաժանարար գոտում տեղադրված բետոնե ու երկաթե արգելապատնեշներին։ Մի քանի տոննա կշռող արգելապատնեշները անգամ կողաշրջվել են, էլ չենք ասում, որ գիշերը քնած, էդ փոսերում հայտնված ավտոմեքենաների ձայնից վեր ենք թռնում։ Չգիտենք՝ ով պետք է դրա դեմը առնի՝ Երևանի քաղաքապետարանը, թե՞ Արմավիրի մազպետարանը։ Եթե Արմավիրի մարզպետարանն է, ապա մենք գիտենք, որ մարզպետը էս ճանապարհով ամեն օր «թռի-վռի է անում» բայց ոնց կարողա պատահի, որ էս փոսերի մեջ չընկնի։ Երևի էդ ժամանակ, երբ ինքը այստեղով իր ծառայողական ավտոմեքենայով անցնում է, վարորդը այնպիսի հմտորեն է շրջանցում կամ էլ «աչքը կպած ա լինում» ու չի զգում, որ փոսերով է անցնում։ Թողնես ուրիշ ժամանակ կհայտարարեն, թե մենք եվրոպական արժեքներ կրող իշխանություն ենք։ Եվրոպայում նման փոս փորելուց հետո եթե կարճ ժամանակում, անգամ ժամերի ընթացքում, այն չեն լցնում, ապա ճանապարհն սպասարկող ընկերությունը հրաժեշտ է տալիս իր գործունեությանը, իսկ մեզ մոտ ինչպես հայտնի խոսքն է ասում «խիյարը թարս են բուսնել»»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր