211652_close_icon
views-count63572 դիտում article-date 20:34 17-04-2023

Երևանում՝ սեփական տան արհեստանոցում, հայտնաբերվել է ճանաչված ոսկերչի հրազենային վնասվածքով դին

Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:20-ի սահմաններում՝ ՀՀ Նեքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել ու հսկողության տակ են վերցրել նույն վաշտի պարեկներ Նարեկ Մխիթարյանն ու Գրիգոր Սարգսյանը։

Իրավապահները նշված տան որպես արհեստանոց օգտագործվող սենյակում հայտնաբերել են տան  բնակիչ 55-ամյա  Թովմաս Ա-ի դին, աթոռին նստած, ձախ ձեռքում էլ հրազեն, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ճանաչված ոսկերիչ է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր