211652_close_icon
views-count24656 դիտում article-date 10:26 18-04-2023

Մահվան ելքով վրաերթ Էջմիածին քաղաքի սկզբնամասում․ Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մահացել է․ ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Պողոս Ղ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Տիգրան Բ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավթի Բարոյանի գլխավորությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 03։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր