211652_close_icon
views-count2392 դիտում article-date 10:51 18-04-2023

Հայաստանյան քաղաքական դաշտը կունենա մի նոր ՌԱԿ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում անգամ ստեղծված ծանր իրավիճակում դեռ ձեւավորվում են նոր քաղաքական ուժեր:

«Իրավունքին» հայտնի դարձավ, որ ապրիլի 25-ին իր հիմնադիր համագումարն է անցկացնելու «Հայ ազգային ռամկավար» կուսակցությունը: Այո, զարմանալ պետք չէ, Սփյուռքում գործող եւ Հայաստանում ժամանակին ակտիվ նույնաբովանդակ կուսակցությունն ունի մի քիչ այլ անուն՝ Ռամկավար ազատական:

Թե ովքեր են կանգնած այս կուսակցության հետեւում, դժվար է ասել, բայց իրենց կանոնադրական ծրագրում վստահեցրել են, որ կուսակցությունը ձեւավորվում է, որպես համաժողովրդական ուժ, որը պատրաստ է համագործակցել Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր քաղաքական ուժերի հետ գաղափարական ընդհանրության շրջանակներում:

Այն որդեգրել է սկզբունք՝ քաղաքականապես կրթելու քաղաքացիական շունչ հաղորդել հասարակությանը, մնալ հավատարիմ ժողովրդավարական պետություն կերտելու բարձր կոչմանը: Կուսակցությունը իշխանության հասնելու համար եւ իր ծրագրերն իրականացնելիս ղեկավարվելու է բացառապես օրինականության շրջանակներում գործելու սկզբունքով՝ ժողովրդի քաղաքական կամքին համահունչ ձեւավորելով իր գաղափարները:

Այն հիմնվում է նաեւ քաղաքական իրատեսության, արտաքին գործոնների ներխուժման արգելքի եւ անկախ պետականության պահպանման սկզբունքների վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր