886 դիտում
13:59 18-04-2023
Հարավային Կովկասի կայունությունն ու խաղաղությունը կարող է կոնսենսուս դառնալ Արևմուտքի ու ՌԴ-ի միջև. Փաշինյան
Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը:
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ, եթե հնարավոր է, ապա վերցնել ամեն ինչ: Եվ նրա այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ ու նրա կարևորությունը թե Ռուսաստանի, թե որոշ արևմտյան երկրների համար մեծացել է: Բայց այս իրավիճակը և ռիսկեր, և հնարավորություններ ունի»:
Ռիսկերը տեսանելի են գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերևս այն համարեց, որ Հարավային Կովկասն ինքնին մեծ խաչմերուկ է: Եվ դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի ու Վրաստանի դերը:
«Այս համատեքստում տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Որովհետև, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով»,- ասաց Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3107 դիտում
13:34 21-01-2016
ԼՂՀ ԱԺ-ն կոչ է անում ԵԽԽՎ-ին տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթեր չընդունել
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց