211652_close_icon
views-count979 դիտում article-date 17:00 18-04-2023

ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի ապրիլի 1-ից 15-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Այս մասին հայտնել է ՊԵԿ-ը։

17 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,933,959 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 8,169,900 ՀՀ դրամ:

3 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 3,490,000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 1,800,000 ՀՀ դրամ:

3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 170,550,000 ՀՀ դրամ։
 

Նմանատիպ նյութեր