211652_close_icon

ԵԱ. Արսեն Հարությունյանը թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ

views-count2287 դիտում article-date 17:26 18-04-2023
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը թուրք մրցակցի նկատմամբ գերվստահ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հարությունյանը 7:0 հաշվով պարտության մատնեց թուրք Էմրահ Օրմանողլուն: Աշխարհի բրոնզե մեդալակիրը երկրորդ մրցափուլում հարված ստացավ աչքին: Պահանջվեց բժիշկների միջամտությունը, բայց զննումից հետո Հարությունյանը, ավելացնելով հաշիվը, հաղթանակով ավարտեց գոտեմարտը:

Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանը 74 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 5:3 հաշվով հաղթել է հունգարացի Մուրադ Կուրամագամեդովին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մրցակիցը սլովակ Թաիմուրազ Սալկազանովն է:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Մ23 աշխարհի չեմպիոն Վազգեն Թեւանյանը: 65 կգ քաշայինների ոսկե մեդալի գոտեմարտում Թեւանյանի մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմը:

Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի 79 կգ քաշային Արման Ավագյանը:

Նմանատիպ նյութեր