33015 դիտում
16:52 18-04-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են վրացական համարանիշներով Mercedes-ն ու Nissan Tida-ն. վերջինը բախվել է ծառին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցի 54 հասցեի դիմաց բախվել են 33-ամյա Զորիկ Ա․-ի վարած Nissan Tida և 28-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած Mercedes C250 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գուտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գիրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Անդրանիկ Սաֆարյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+