48661 դիտում
23:12 18-04-2023
Վիճաբանություն և դանակահարություն՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակում. բժիշկները պայքարում են 2 վիրավորի կյանքի համար. ոստիկանությունը որոնում է կռվի մասնակիցներին ու թանակարժեք ավտոմեքենաները, որոնցով դիմել են փախուստի
Այսօր՝ ապրիլի 18-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:30-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կողքի թափանցող կտրած ծակած վերք» և «պարանոցի առաջնային հատվածի կտրած ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արման Պապյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Մ.-ն է ու մինչ ոստիկանները հիվանդաոցում էին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած, արնահոսող վերք» ախտորոշմամաբ մի քաղաքացի:
Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնում է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիիկանները օպերատիվ տվյաներով պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Կ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ այսօր ժամը 12:50-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կենտրոն տեղափոխված Արսեն Մ.-ն, Երևանի բնակիչ 32-ամյա Տիգրան Կ.-ն և ևս մեկ հոգի՝ ում ինքնությունը պարզվում է, Արսեն Մ.-ի կողմից օգտագործվող ավտոմեքենայով գնացել են Բաղրամյան 40 հասցեում գտնվող Հայաստանի Ամերիկյան համալսարանի մոտ, որտեղ Mercedes GLS և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներով նշված վայր են եկել Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Գ.-ն, «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Կ.-ն և ինքնությունները դեռևս չպարզված 2 այլ անձինք:
Արդեն համալսարանի բակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ պահվող սուր կտրող, ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Կարեն Կ.-ին, իսկ կռվի մասնակիցներից Ռուբեն Գ.-ն իր մոտ պահվող սուր կտրող, ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Արսեն Մ.-ին, ապա դեպքի վայրից բոլորը դիմել են փախուստի:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ - հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարակները հայտնաբերելու ուղղությամբ:
Այսօր՝ ապրիլի 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանից պարզաբանում ենք ստացել ինչը ներկայացնում ենք ընթերցողներին։
Հարգելի գործընկերներ,
Լրատվամիջոցներում երեկվանից տարածվում են լուրեր առ այն, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի բակում տեղի է ունեցել դանակահարություն։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել համալսարանին հարակից տարածքում՝ Լեռ Կամսար փողոցում, որը հանրային տարածք է (համալսարանի անվտանգությունը պատասխանատվություն չի կրում այդ տարածքի համար), իսկ միջադեպի մասնակիցները չեն հանդիսանում համալսարանի համայնքի անդամ: Համալսարանն աջակցում է իրավապահ մարմիններին դեպքի մանրամասները պարզելու հարցում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։