18668 դիտում
18:45 19-04-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Աբովյան քաղաքում Mercedes-ը վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 02:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հրդեհի վայր են ժամանել Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են 3-րդ միկրոթաղամասում կայանված Արտակ Պողոսյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+