33427 դիտում
12:30 23-10-2022
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes մակնիշի ավտոմեքենայում վարելու ընթացքում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Ռոման Պ-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ընթանալիս Պռոշյան գյուղի վարչական տարածքում նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ և կրակ է դուրս գալիս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ փորձել է կանխել կրակի տարածումը, սակայն այն այնքան արագ է բռնկվել, որ հնարավոր չի եղել։
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-իին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Էդգար Հովհաննիսյանն ու Նարեկ Զոհրաբյանը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+