211652_close_icon
views-count1003 դիտում article-date 20:08 19-04-2023

Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում․ ՀՀ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։

Թող այս նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:

Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Ուստի առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։

Նմանատիպ նյութեր