2617 դիտում
09:31 20-04-2023
ՔՊ-ում օդը սառած է. ոչ ոք չի համարձակվում բացակայել նիստերից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում այս օրերին օդը «սառած է». Փաշինյանն արդեն 2 օր է՝ խորհրդարանում է: Իշխող խմբակցության պատգամավորները գերլարված են՝ հանկարծ որեւէ բացթողում թույլ չտան վերադասի ներկայությամբ:
Նկատենք, որ սովորաբար ԱԺ հերթական նիստերի օրերին ՔՊ-ականների մեծ մասն ուշացումով, կարելի է ասել, ճեմելով են գալիս նիստերին, շատ դեպքերում գալիս, գրանցվում ու դուրս են գալիս դահլիճից եւ վերադառնում են միայն քվեարկությունների ժամանակ, այնինչ երեքշաբթի, չորեքշաբթի, երբ ԱԺ նիստը պետք է սկսվեր Փաշինյանի ելույթով, նիստի սկսվելուց րոպեներ առաջ արդեն ՔՊ-ականները տեղավորվել էին, կազմ-պատրաստ սպասում էին, որպեսզի դիմավորեն Փաշինյանին, իսկ նրա ելույթի ժամանակ որեւէ մեկը չէր համարձակվում անգամ դուրս գալ նիստերի դահլիճից:
Դպրոցականների նման լուռ լսում էին իրենց «ուսուցչին», ջանք չէին խնայում, որպեսզի ցույց տան, թե խիստ հետաքրքրված են նրա ելույթով: Ի դեպ, այսօր եւս բարդ օր է իշխող ֆրակցիայի պատգամավորների համար. Նիկոլ Փաշինյանը կրկին խորհրդարանում կլինի կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022թ.-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի մասով ամփոփոիչ ելույթ ունենալու համար, այդ պատճառով էլ կառավարության նիստը մեկ օրով հետաձգվել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
954 դիտում
09:26 01-04-2015
Պատժամիջոցներ կկիրառվեն նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ. ՉԻ
Այս բաժնից
1048 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1324 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2605 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ