922 դիտում
12:13 20-04-2023
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են. Ֆրենկ Փալոն
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
«Այն, ինչ կատարվում է Արցախում, հարձակումը, ագրեսիան, որ տեղի ունեցավ երկու տարի առաջ, Լաչինի միջանցքի արգելափակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակություն: Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ զրկանքների են ենթարկվում՝ չունենալով բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ դեղորայք: Դա ցեղասպանություն է թվում, սակայն մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Սակայն դա նույն երևույթն է՝ անկախ նրանից դա Ադրբեջանն է իրագործում թե Թուրքիան», - շեշտեց կոնգրեսականը:
Ֆրենկ Փալոնը նաև ընդգծեց, որ ադրբեջանական այս ագրեսիան ուղղված չէ միայն Արցախի դեմ: Ադրբեջանի բանակը շարունակում է ներխուժումները Հայաստան՝ փորձելով ավելի շատ տարածքներ գրավել:
Կոնգրեսականի խոսքով՝ Հայկական հարցերով խմբի անդամները բազմիցս հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարությանը, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից գործադրվող ճնշումն, ի վերջո, կնպաստի միջանցքի վերաբացմանը, և որ բանակցությունների արդյունքում Արցախն, ի վերջո, կճանաչվի հայկական տարածք:
Ֆրենկ Փալոնը նաև հիշեցրեց, որ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ դրան հասնելը հեշտ չի եղել: Նա շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Ադամ Շիֆին, որը եղել է այդ օրինագծի նախաձեռնողը: Փալոնը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Փալոնը ևս մեկ անգամ շեշտեց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիությունը:

Նմանատիպ նյութեր
805 դիտում
11:18 16-01-2023
Կանադայի խորհրդարանի հանձնաժողովում կքննարկվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված