211652_close_icon
views-count814 դիտում article-date 15:12 15-06-2023

Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգի է ենթարկում խաղաղության շուրջ բանակցությունները․ Ֆրենկ Փալոն

Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը Կովկասում հետագա ապակայունացման վտանգ է ստեղծում: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգի տակ է դնում խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման վտանգ ստեղծում: Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անմիտ գործողությունները և պնդել Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը», - գրել է Փալոնը Թվիթերի իր էջում:

Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ 2 օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նմանատիպ նյութեր