211652_close_icon
views-count919 դիտում article-date 19:06 20-04-2023

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի հետ. նրանք հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանրապետության նախագահն ու Լիտվայի վարչապետը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով և ընդգծել հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Լիտվայի դիրքորոշումն ու ակտիվ աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։

Վարչապետ Շիմոնիտեն իր հերթին շեշտել է, որ Լիտվան որպես չեզոք երկիր հնարավորության սահմաններում պատրաստ է իր նպաստն ունենալ մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու գործում։

Զրույցի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հավատամքը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների և խաղաղության հաստատումն է։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին և այլ սպառնալիքներին։ Շեշտվել է, որ հումանիտար խնդիրները և հումանիտար ճգնաժամի՝ առանց նախապայմանների հաղթահարումն առաջնահերթություն է։

Նմանատիպ նյութեր