910 դիտում
12:30 21-04-2023
2018-ից մինչ օրս Կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դոլարի ներդրում է արել. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 2 մլրդ 729 մլն դրամ տրամադրել 10 մարզերում 42 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ գումարը կհատկացվի 2021, 2022, 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու համար։ «2 ծրագիր 2021 թվականից է, 39-ը՝ 2022, և 1 ծրագիր արդեն 2023 թվականի ծրագրերից է»,- ասաց նա։
Սանոսյանը ներկայացրեց ծրագրերի բաշխվածությունն ըստ մարզերի.
Արագածոտնում մեկ ծրագրի համար՝ 134 մլն դրամ,
Արարատի մարզում 6 ծրագրի համար 500 մլն դրամ,
Արմավիրի մարզում 3 ծրագրի համար 66 մլն դրամ,
Գեղարքունիքում 2 ծրագրի համար 409 մլն դրամ,
Լոռիում 9 ծրագրի համար 207 մլն դրամ,
Կոտայքում 8 ծրագրի համար 252 մլն դրամ,
Շիրակում 1 ծրագրի համար 28 մլն դրամ,
Սյունիքում 9 ծրագրի համար 671 մլն դրամ,
Վայոց Ձորում 2 ծխրագրի համար 6,6 մլն դրամ,
Տավուշում 1 ծրագրի համար 51 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրմասն թվարկեց այդ ծրագրերը՝ հավելելով, որ ուրախալին այն է, որ ծրագրերի ծավալները մեծանում են:
Նրա խոսքով, 2018 թվականից մինչ օրս Կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դոլարի ներդրում է արել։ «ՀՀ մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել»,- ընդգծեց վարչապետը։
«Լավ տուրիստական տուրեր կարելի է անել՝ թե 1.2 միլիարդը որտեղ է ներդրվել՝ հասցեներով գծամետրերով»,- հայտարարեց Փաշինյանը և Գնել Սանոսյանին և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին առաջարկեց ծրագրերը ցուցակներով օնլայն տարբերակով և բրոշյուրի ձևով տարածել՝ նաև գրախանութներում դնել, որպեսզի մարդիկ, ում հետաքրքրում է, գնան և այդ աշխատանքները տեսնեն:

Նմանատիպ նյութեր
1655 դիտում
13:20 15-07-2021
Մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների. Նիկոլ Փաշինյան
980 դիտում
15:37 28-05-2015
Ռուսաստանը մտադիր է 12 մլրդ. դոլարի ներդրում կատարել Վենեսուելայի նավթային ոլորտում
2434 դիտում
15:54 21-04-2016
ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին մինչ օրս փոխանցվել է 3.317 մլրդ դրամ
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված