Մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների. Նիկոլ Փաշինյան
Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու մերձավորներին, ՀԱՊԿ-ի մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա:
Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարեւոր գործոնը այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին: Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են, կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլեւ փորձում է խաթարել հունվարի 11-ի հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես:
«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջագային իրավունքին եւ բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմամբ: Մենք շաևրունակելու ենք մեր համագործակցությունը այդ ուժերի հետ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: