211652_close_icon
views-count862 դիտում article-date 14:25 22-04-2023

Դուբայի Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդն այցելել է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն

Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) Հայաստան ժամանած Դուբայի Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդը հյուրընկալել է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին:

ԵՊՀ ՄԿԶԿ տնօրեն պրոֆ․ Նազիկ Հասությունյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ շատ արժեքավոր են նման հանդիպումները և հանդիսանում են համագործակցության նոր նախաձեռնությունների հնարավորություն։ 

Այնուհետև խոսքը տրվել է հյուրին՝ Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդին, ով հանդես է եկել հետաքրքիր դասախոսությամբ՝ «Կրթական քաղաքականությունը բևեռացված աշխարհում» թեմայով։ Դասախոսությանը մասնակցել են նաև ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ բ․գ․ թ․ դոցենտ Ռուզաննա Ղազարյանը, ամբիոնի դասախոս, բ․գ․թ թեկնածու, ասիստենտ Իշխան Դադյանը, ինչպես նաև այդ ֆակուլտետի ուսանողներ։

Սոլոմոն Դեյվիդը Կենտրոնի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրել է գլոբալ աշխարհում կրթական քաղաքականության դրվածքը, փոփոխությունների միտումներն ու ռազմավարական արդի վեկտորները։ Նա հավելե է, որ, չնայած կրթության իրավունքի իրացման գործընթացում արձանագրված հսկայական ձեռքբերումներին, այնուամենայնիվ, աշխարհը բևեռացված է և կրթական քաղաքականության տարբեր մոդելներ են գործում՝ ոչ համաչափ դարձնելով կրթական քաղաքականության դրվածքն ամբողջ աշխարհում։

Կրթական շահեկան մոդելների առավելությունների հիման վրա են ձևավորվում առավել կատարելագործվածները, որոնք համապատասխանեցվում են ժամանակի պահանջներին։

Ավարտին բուռն քննարկում է ծավալվել բանախոսի և լսարանի միջև, տրվել են հարցեր, որոնք հետաքրքրել են ուսանողներին և դասախոսներին։ Քննարկվող հարցադրումների թվում են եղել նաև՝ կրթական ռազմավարությունների պլանավորման գործընթացը, կրթական քաղաքականության իրականացման մեխանիզմները, թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը։   

Այնուհետև մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆ․ Ն․ Հարությունյանը հուշանվեր է ընծայել բանախոս հյուրին և հույս հայտնել հետագա համագործակցության, ինչին սիրով արձագանքել է Դուբայի Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդը։

Նմանատիպ նյութեր