Իսպանիան Leopard 2 տեսակի 6 տանկ է ուղարկել Ուկրաինա
Ուկրաինա տեղափոխվող Leopard 2 տեսակի վեց տանկ լքել է Իսպանիայի հյուսիսային Սանտանդեր նավահանգստային քաղաքը և նշանակության վայրը հասնելու ճանապարհին է, շաբաթ հաղորդել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը, տեղեկացնում է CNN-ը։
Ռոբլեսը հայտնել է լրագրողներին, որ տանկերը ուղևորվել են Սանտանդերից 20 ծանր տրանսպորտային մեքենաների հետ միասին և ծովով ճանապարհորդությունը հինգից վեց օր է տևելու։
Անցյալ շաբաթ Ռոբլեսը հայտարարել էր, որ ևս չորս Leopard տանկ, ի հավելումն վեցի, կուղարկվի Ուկրաինա՝ «հնարավորինս արագ» վերանորոգելուց հետո։
Իսպանիայում նաև ուսուցում են ստացել տանկային անձնակազմի 40 անդամ և 15 մեխանիկ, հաղորդում է Reuters-ը։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն, Լեհաստանը, Ֆինլանդիան և Մեծ Բրիտանիան խոստացել են տանկեր ուղարկել Ուկրաինա։
Միջազգային ճնշումից հետո Գերմանիան հունվարին հայտարարել էր կիևյան զորքերին Leopard 2 տանկեր ուղարկելու իր որոշման մասին։