211652_close_icon
views-count839 դիտում article-date 16:07 01-02-2023

Իսպանիան մտադիր է 4-6 Leopard տանկ փոխանցել Ուկրաինային. El Pais

Իսպանիան մտադիր է 4-6 Leopard տանկ փոխանցել Ուկրաինային, հաղորդում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։

Նշվում է, որ վերջնական թիվը կախված կլինի 53 մարտական մեքենաների վիճակից, որոնք շուրջ 10 տարի պահվում են Սարագոսայում։ Այժմ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում տանկերի շտապ վերականգնման շուրջ։ Պարբերականը ճշտում է, որ Գերմանիան հայտարարել է 14 տանկ փոխանցելու մասին՝ որպես «առաջին քայլ», իսկ Կանադան՝ 4 տանկ։

Թերթը գրում է, որ իսպանական Leopard տանկերի վերանորոգման արժեքը կարող է գերազանցել մեկ միավորի դիմաց կես միլիոն եվրոն։ Տանկերի վերականգնման ենթադրյալ ժամկետը՝ երկուսուկես ամիս, համընկնում է այն կուրսի տեւողության հետ, որը թագավորության բանակը մշակել է ուկրաինացի տանկիստների ուսուցման համար։ Այն կանցկացվի Սարագոսայի ազգային ուսումնական կենտրոնում։

Պարբերականը ճշտում է, որ պաշտպանության նախարարությունը կարող էր Կիեւին մատակարարել նաեւ Leopard-ի պահեստամասերի հավաքածու։ Զինամթերքի՝ 120 միլիմետրանոց արկերի մատակարարումն ավելի դժվար է իրականացնել, քանի որ Իսպանիան դրանք չի արտադրում, արդյունքում ստիպված կլինի դիմել Թագավորության բանակի պաշարներին։

Նմանատիպ նյութեր