Կանադան Ուկրաինա է ուղարկել առաջին Leopard 2 տանկը
Կանադան Ուկրաինա է ուղարկել Leopard 2 տանկերից առաջինը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ կցելով տանկի բեռնման լուսանկարները։
«Այսօր Կանադայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը լքեց Հալիֆաքսը՝ առաջին Leopard 2 հիմնական մարտական տանկով, որը մեր երկիրը տեղափոխում է Ուկրաինա: Կանադան կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին, և մենք կշարունակենք զինված ուժերին տրամադրել անհրաժեշտ միջոցները՝ հաղթելու համար»,- գրել է նախարարը։
Ընդհանուր հաշվով, Կանադայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային փոխանցել այս տեսակի 4 տանկ, որոնք գտնվում են պաշտպանության նախարարության հաշվեկշռում։