211652_close_icon
views-count1261 դիտում article-date 14:37 23-04-2023

Ձեզ օտարները ստիպեցին, որ գնաք ու նախրի մեջից էշի ճակատը պաչեք․ Հայաստանի վերջի սկիզբը․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանի վերջի սկիզբը.

2018-ի ապրիլի 23-ին, «մերժիր Սերժին» կարգախոսի ներքո մերժեցին ոչ թե՛ Սերժ Սարգսյանին, այլ Հայոց բանակը, Հայ Առաքելական Եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայկական մշակույթը, հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայոց պետությունը ու պետականությունը, հայկականությունը և հայի տեսակը, մերժեցին Հայրենիք ունենալու գաղափարը:

Մի հատված ՀՀ երրորդ Նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից.
«Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»:

Նախագահը իր հրաժարականի տեքստում նշեց երեք խորիմաստ ուղղություն: Եկեք վերլուծենք և փաստենք այդ ուղղությունները.

1. չկա խաղաղության ոչ մի բաղադրիչ.

2. իսպառ բացակայում է պետության ու հանրության ներդաշնակությունը, ինչն առանցքային նախապայման է.

3. դավաճան և կապիտուլյանտ իշխանության որևէ գործողություն տրամաբանության ու բանականության հետ ոչ մի աղերս չունի։

Հարց եմ տալիս ձեզ ժողովուրդ, սա՞ էր հրապարակում մի քանի շաբաթ տնքացող ու հրճվող ամբոխի երազած Հայաստանը, եթե այո՛՝  վայելե՛ք։ Ուղղակի ցավն այն է, որ էլի գիտակից հատվածն է տանջվում ու գլուխը պատին խփում, փորձելով ամբոխի ստեղծաց իրավիճակից դուրս բերել ՀԱՅՐԵՆԻՔԸ:

Հ.Գ. 23.04.2018 ժամը 16:10.
«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա»:
ՀՀ երրորդ Նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյան:

Հ.Գ.Գ.  Ձեզ օտարները ստիպեցին, որ գնաք ու նախրի մեջից էշի ճակատը պաչեք...»

Նմանատիպ նյութեր