211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին «Mercedes»-ի 24-ամյա վարորդին, ով երթևեկել էր կարմիր լույսի տակով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6469 դիտում article-date 19:47 14-03-2025
SHAMSHYAN.com-ը մարտի 10-ին բացառիկ տեսանյութ և ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին, երբ վարորդը կարմիր լույսի տակով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, հատել էր ճանապարհը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հայտնաբերվում է վարորդը, ով ենթարկվում է վարչական պատասխանատվության: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Մ.-ն է, ում հայտնաբերել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի պարեկները: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 6-ին Երևանում Դուրյան փողոցից դեպի Էդուարդ Իսաբեկյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապահային երթևեկության կանոնները, անցել կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակ էր ստեղծել մյուս վարորդների համար: 
 
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր օրինախախտ վարորդի կատարած խախտումը ու վստահություն հայտնել, որ Պարեկային ծառայությունը հետևություններ կանի ու վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի շատերին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր