Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու՝ Ադրբեջանի միակողմանի որոշումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին․ Բորել
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում։
«Քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու մասին Ադրբեջանի միակողմանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին»,-ասել է նա։
Բորելը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։