211652_close_icon
views-count1645 դիտում article-date 21:15 26-04-2023

Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է լարվածության թուլացման ԵՄ կոչերին. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը հակասում է լարվածության թուլացման ԵՄ կոչերին:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածության թուլացման և խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,-  գրել է Բորելը Թվիթերի իր միկրոբլոգում:

Նմանատիպ նյութեր