211652_close_icon
views-count769 դիտում article-date 12:31 25-04-2023

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է․ Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը  հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է։ Ռենատա Ալտն այս մասին գրել է Թվիթերի իր էջում։

«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- գրել է Ալտը։

Նմանատիպ նյութեր