211652_close_icon
views-count1084 դիտում article-date 19:09 25-04-2023

ՌԴ խաղաղապահները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ Լուսինե Ավանեսյան

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները քայլեր են կատարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ տեղեկություններ կհաղորդվեն»,-հավելել է Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։

Նմանատիպ նյութեր