15100 դիտում
11:00 26-04-2023
Արարատի մարզում 68-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու 19 տան դիմաց Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Վլադիկ Հ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Համեստ Հ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ օպերատիվորեն ժամանած Արտաշատի շտապօգնության ավտոմեքնայով տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գ․ Ավետիսյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+