211652_close_icon
views-count8041 դիտում article-date 16:20 26-04-2023

Կիոկուշին կարատեի «Եվրոպայի առաջնությունը» Երևանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, բարձր մակարդակով անցկացրեց երկար սպասված «Եվրոպայի առաջնությունը» Երևանում՝ «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրում։ 

Առաջնությանը մասնակցեցին 15 պետությունների պատվիրակություններ՝ իրենց հավաքականներով։ 

Մենամարտերը դիտարժան էին, պայքարը՝ թեժ, էմոցիաներն՝ անմեկնելի։  

Այս համառ պայքարում Հայաստանի հավաքականը գրանցեց փայլուն հաջողություններ՝ ընդհանուր հաշվով՝ նվաճելով 42 մեդալ՝ 12 ոսկե, 10 արծաթե, 20 բրոնզե։ 

Իսկապես ուրախալի և նշանակալի ձեռքբերում է, որ նվաճված մեդալների թվով, թիմային հաշվարկով, 15 երկրների շարքում Հայաստանը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր